«Ուզում եմ տեղեկացնել Ձեզ , որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո ինձ հետ ամեն ինչ կարգին է և միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի' կլինի վերջինն իմ կյանքում: Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին»:
Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսպանիայի հայտնի ռեստորաններից մեկի սեփականատեր Արման Մաիլյանը, որը ձերբակալվել էր փողերի լվացման մեջ կասկածվելով: