Երեկ՝ օգոստոսի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի բանտի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ինքնասպանը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 2012 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրվող, 43-ամյա Գագիկ Բունիաթյանն էր, ով ինքնասպան է եղել խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով։ © shamshyan.com
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: