Մակեդոնիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Վարդարը» արտագնա խաղում 9:0 հաշվով առավելության է հասել «Սկենդերբեուինի» նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Հանդիպմանը «Վարդարի» կազմում գոլի հեղինակ է դարձել պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոց հարվածը: