Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտարարել է, որ կանի ամեն հնարավոր բան Հայաստանի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար:
«Վիրահատությունը հաջող է անցել: Այժմ սկսում եմ վերականգվել: Ուժերիս սահմանում ամեն ինչ կանեմ, որպեսզի հավաքականիս օգտակար լինեմ կիրակի Հայաստանի դեմ կայանալիք խաղին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Շմեյխելը և տեղադրել ստորև բերված լուսանկարը:
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: