Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ուժերը չափում է Չեխիայի ընտրանու հետ:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է' 2:0 հօգուտ Չեխիայի ընտրանու:

Հանդիպման 4-րդ րոպեին Կրեյչիլը բացեց հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Կադլեցը կրկնապատկեց չեխերի գոլային առավելությունը:

Հայաստանի հավաքականի կազմում 38-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց: Խաղադաշտ դուրս եկավ Արթուր Եդիգարյանը:

Այժմ ընդմիջում է: