Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղն այսօր ունի երկու բնակիչ՝ Անահիտ տատիկն ու իր ամուսինը։ Ժամանակին գյուղն ունեցել է 70 ընտանիք։ Հետագայում նրանց մի մասը լքել է գյուղը, պատերազմի ժամանակ զոհեր տվել։ Անահիտ տատիկը ցավով պատմում է, որ երբեմնի ամենամեծ գյուղերից մեկն այսօր ունի ընդամենը երկու բնակիչ։ Գյուղում խմելու ջուր չունեն, ուրիշ գյուղից են բերում՝ 10 օրվա խմելու համար։

 

Անահիտ տատիկի երեխաները ևս գյուղում չեն։ Տղան Հադրութում է, աղջիկը՝ Ստեփանավանում ամուսնացած, ինքն ու ամուսինն էլ՝ գյուղում և չեն էլ պատրաստվում այնտեղից հեռանալ։ Գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվել, բայց այսօր տարիքն իրենն ասում է։ Հողագործությամբ ընդհանրապես չեն կարողանում զբաղվել։ 

 

Երկրապահ կամավորականների միության՝ Արցախ ուխտագնացության շրջանակներում, Անահիտ տատին՝ որպես գյուղի միակ բնակիչ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի առաջ։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։


Քրիստինա Աղալարյան, Արցախ