Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին, 24-ի գիշերը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-24-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

 

Երևանում' սեպտեմբերի 20-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-22-ը' երեկոյան ժամերին, 23-ին, 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 15-18մ/վ, 24-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար: