Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդը շարունակում է Կառավարությունում։ Նա աշխատանքից ազատել էր Հովիկ Աբրահամյանի օգնական Աննա Գևորգյանին։ Վերջինս էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։
Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»։