Shamshyan.com-ը գրում է. 

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում փլուզում է տեղի ունեցել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները վիրավորներից 67-ամյա Տարոն Հարությունյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորին՝ 35-ամյա Մկրտիչ Հարությունյանին, իր անձնական ավտոմեքենայով Գյումրու հիվանդանոց է տեղափոխել Կառնուտ գյուղի բնակիչ, հրշեջ-փրկարար Արտաշես Կարապետյանը։ Վիրավորներին փլատակների տակից դուրս բերել են գյուղացիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ցավոք, վիրավորներից Մ. Հարությունյանը հիվանդանոցում մահանում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզվել է նրանց նորակառույց անասնագոմի տանիքը, երբ հայր ու որդի տակն աշխատելիս են եղել։ 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: