Սպասված իրադարձություն շքեղությունը գնահատող ավտոսերների համար։ Գերմանական «ԲՄՎ» և «ՄԻՆԻ» աշխարհահռչակ ապրանքանիշերը շնորհիվ «Եվրոմոթորս» ընկերության իրենց արտադրանքի ամենավերջին նմուշներով հետայսու ներկայացված կլինեն միանգամայն նոր ու տարածաշրջանի մասշտաբով ամենախոշոր ցուցասրահում։

 

Բացմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «International Media Holding»-ի հիմնադիր-նախագահ Արման Վարդանյանը, կառավարության բարձրաստիճան անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտաերկրացի գործընկերներ և այլք։

 

«ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը խորհրդանշական նվեր հանձնեց Գագիկ Ծառուկյանին։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։