Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները հայտնի են։ Շիրակի Մարզի Արթիկ քաղաքում հաղթանակ է տարել նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը։

 

ԿԸՀ տվյալների համաձայն՝ 15 343 ընտրողից Մ. Վարագյանի օգտին քվերակել է 4 143 ընտրող, իսկ ԱԺ պատգամավոր Մ. Պետոյանի օգտին՝ 3 989 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 322 քվեաթերթիկ։

 

Ի դեպ՝ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին սատարում էր ՀՀԿ-ն, սակայն ինչպես տվյալներից պարզ դարձավ՝ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը հաղթեց նախկին ԲՀԿ-ական, սակայն ՀՀԿ-ի համակրանքը վայելող Պետոյանին։