Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի մանկապարտեզում երեխաները խաղալիքների կարիք ունեն: Մանկապարտեզ են հաճախում 32 երեխա:

 

Մի խումբ երիտասարդներ ցանկություն են հայտնել օգնել մանկապարտեզին: Այդ նպատակով  նրանք կազմակերպում  և հավաքում են մանկական խաղեր, խաղալիքներ, գնդակներ,նկարչական տետրներ, մատիտներ, հեքիաթների գրքեր, որոնք կտանեն և կհանձնեն մանկապարտեզին: 

 

Փափուկ խաղալիքները և մանր դետալներով խաղերը ցանկալի չեն, քանի որ դրանք վտանգավոր են:

 

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել նախաձեռնությանը ու երիտասարդներին խաղալիքների ձեռք բերման հարցում, կարող են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 010 52 79 22: