«Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարվելու հետեւանքով մահացած Լեւոն Սահակյանը պատրաստվում էր ամուսնանալ նշանածի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւանուհիներից տիկին Մարիետան պատմեց, որ Լեւոնն ու Արեգնազն արդեն մեկ տարի նշանված էին, իսկ հաջորդ տարվա աշնանը պատրաստվումպետք է ամուսնանային:
«Շատ լավ զույգ էին' սիրուն, համեստ: Մայրն ասում էր' Լեւոնիս իսկական հայկական հարսանիք եմ անելու' մեծ ու շատ հյուրերով»,-պատմեց հարեւանուհին:
Նա նշեց, որ Լեւոնի հուղարկավորեցին հենց նշանածի' Արեգնազ Թովմասյանի ծննդյան օրը, իսկ Լեւոնն այսօրվա հետ կապված այլ ծրագրեր ուներ. պետք է նշանածին ծննդյան օրվա կապակցությամբ տաներ ձիարշավարան, այնուհետեւ հորն ու մորն անակնկալ աներ' Արեգնազին տաներ իրենց տուն, որ իրենց հետ սկսի ապրել. «Իրար շատ էին սիրում ու այնպես եղավ, որ Լեւոնին հուղարկավորեցին հենց Արեգնազի ծննդյան օրը: Լեւոնը մորն ու հորն ասել էր' Արեգնազին ծննդյան օրը տանելու է ձիարշավարան, հետո բերելու է տուն, որ մամ ու պապա ասի իրենց ու մնա իրենց տանը…»:
Մանրամասները` այստեղ: