ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե երբ կվերադառնա քաղաքականություն:

 

«Ուզում եմ հենց ես անձամբ պատասխանել, որ դուք էլ, հանրությունն էլ տեղյակ լինեք: Դուք բոլորդ էլ հիշում եք' ես 2015 թվականի փետրվարի 12-ին ելույթ ունեցա, հայտարարեցի, դիմելով իմ ժողովրդին, իմ թիմակիցներին, որ եթե պետք է արյուն թափվի իմ ժողովրդից, ապա ես դրան դեմ եմ, ես թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակերպել, ժողովուրդն ինձ հավատում է, ես դա թույլ չեմ տա, եթե ժողովուրդն իմ հետեւից գալիս է, ապա ես իրավունք չունեմ: Գիտեք, որ հեղափոխություն էր հասունացել, իսկ հեղափոխություններն առանց արյան չեն լինում»:

 

Մանրամասները՝ Araratnews.am-ի տեսանյութում: