Ալ Ջազիրան ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը, հայ-ադրբեջանական հակամարտությանը, Հայաստանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը:

 

Ֆիլմում տեղ գտած հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, ասել է, որ Ռուսաստանի փոխարեն Հայաստանն իրեն երբեք թույլ չէր տա իր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել:

 

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին, Սարգսյանը մեկնաբանել է, որ դրա նպատակն էր «Երկրի կառավարման պրոցեսը դարձնել ավելի թափանցիկ և ավելի ժողովրդավարական»:

 

Ինչ վերաբերում է երկրի կառավարմանն ուղղված իր նպատակներին, Սարգսյանն ասել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունների համար, որովհետև ոնց որ ձուկը ջրում՝ մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ և, որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:

 

Այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել տեսանյութում