Asekose.am-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ վերջին օրերի սահմանային լարվածության, դրա հնարավոր ելքի, պատերազմի հավանականության, ապրիլյան սցենարից խուսափելու տարբերակների, Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման մասին և ոչ միայն:
-Պրն. Աբրահամյան, Ձեր կարծիքով' ինչի՞ հետ է կապված վերջին օրերի սահմանայինլարվածությունը:
-Եթե ամփոփ ձևակերպեմ՝ դա առաջին հերթին պայմանավորված էբանակցությունների բացակայությամբ:
-Արդյո՞ք համաձայն եք այն կարծիքի հետ, որ դա կապված է Ադրբեջանի ներքինկյանքում տեղի ունեցող փոփոխությունների հետ:
-Այս ամենը շաղկապված է Ադրբեջանի ներսում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հետ, սակայն դա միակ պատճառը չէ:
-Դուք վերջերս գրել էիք, որ Ադրբեջանը շփման գծում նոր բախումների կփորձի գնալ,ինչը կարող է արտահայտվել դիվերսիոն ու դիպուկահար խմբերի և տարբերտրամաչափի զինատեսակներից կրակահերթերի կտրուկ ակտիվացմամբ: Ի՞նչ եքկարծում' սրանք զուտ փորձե՞ր են , թե՞ դրանք կարող են վերածվել լայնամասշտաբպատերազմի:
-Տարբեր իրադարձություններով պայմանավորված' այդ միջադեպերը կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել: Ամեն դեպքում Ադրբեջանի քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին:
- Իսկ ի՞նչ եք կարծում' հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դա անում է, որովհետևվախենում է ստատուս քվոյի պահպանումից և դիմում է արհեստական միջոցների'հակամարտությունը չսառեցնելու նպատակով:
-Ստատուս քվոն միանշանակ ձեռնտու չէ Ադրբեջանին, և նա նվազագույնը փորձելու է ցույց տալ, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, որովհետև այդ պարագայում լարվածության նվազում չի լինելու:
-Ինչպե՞ս կգնահատեք Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը, քանի որ, ստացվում է, որ մենքշարունակում ենք ներկայացնել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտմանդեպքերը, իսկ նրանց կողմից լսում ենք նույն լղոզված արտահայտությունները:
-Միջնորդների գերխնդիրն է այս պահին հասնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Դրանք այն նվազագույն նախապայմաններն են, որոնք հնարավորություն կտան ճանապարհ բացելու դեպի բանակցություններ:
-Դուք նշել էիք, որ վերջին դիվերսիոն փորձերը հնարավոր եղավ կանխել առաջնագծիտեխնիկական միջոցների վերազինման արդյունքում:Ի՞նչ եք կարծում' արդյո՞քպատերազմ սկսվելու դեպքում նման սպառազինությունը մեզ կազատի ապրիլյանսցենարի կրկնությունից:
Առաջնագիծը հատուկ տեխնիկական միջոցներով համալրելը հակառակորդին առավել կանխատեսելի է դարձնում: Փաստ է, որ այսօր հակառակորդի շարժն ու գործողությունները շփման գծում առավել վերահսկելի են, քան ապրիլյան պատերազմից առաջ:
Հեղինակ' Լիլիթ Նավասարդյան