2006 թվականաի նոյեմբերի 7-ին մահացավ սիրված երգիչ Արամ Ասատրյանը:

 

Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ եր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

 

Ելույթներով հանդես եր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

 

2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

 

Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։

 

2013 թ. Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր[1]:

 

Վերջերս նրա հարազատ քաղաքում՝ Էջմիածնում նրա անունով փողոց է անվանակոչվել, ինչը համացանցում քննարկումների առիթ էր դարձել:

 

Ներկայացնում ենք Արամ Ասատրյանի ընկերոջ՝ Թաթա Սիմոնյանի երգը նվիրված Արամ Ասատրյանի հիշատակին: