Գազի սակագնի նվազում՝ Հայաստանում չի սպասվում: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պնդում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը.
«Իրականում նվազում է սպառումը: Ամեն տարի մոտավորապես հարյուր միլիոն խորանարդ սպառում՝ սա արդեն շատ լուրջ թիվ է, իսկ դրան զուգահեռ՝ այսօր նվազում է սպառողների քանակը, ինչն էլ իր հերթին նման եզրահանգման տեղիք է տալիս»,- այսպես բացատրեց ՀԱԿ պատգամավորն իր վերջին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ պատգամավորը բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ գազի սակագնի նվազում՝ Հայաստանում տեղի չի ունենում:
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը գազի նվազման՝ գնում է վայրէջքի ուղով: Ըստ նրա՝ գազի սակագինը նվազում է ոչ թե այն պարզ պատճառով, որ զարգանում է համակարգը, այլ իշխանություններն այդ տարբերությունն ուրիշ հաշվարկով են ներկայացնում: «Սպառումն է նվազում, և այդ առումով հնարավոր չէ ունենալ եկամուտների նոր աճ, որի հաշվին իրենք կարողանան իրականացնել սակագնի նվազում»,- մանրամասնում է տնտեսագետը:
Արամ Մանուկյանը շեշտում է նաև, որ այն ճանապահները, որոնք գազի սակագնի նվազման համար ներկայացնում է այսօր կառավարությունն, իրականում չի աշխատում:
«Աշխատատեղերի կրճատում, կորուստների նվազում, շահույթի պակաս… սրանք չեն հաշվարկում, բայց հույսը դնում են ուրիշ բաների վրա, որոնք չեն աշխատում: Մասնավորապես՝ իրենք հաշվել են, որ այս մի քանի դրամով գազի սակագին իջեցնելը սպառղների քանակը կավելացնի, բայց չի ավելանա, որովհետև արտագաղթը չի նվազում: Այսինքն՝ ֆիզիկապես սպառողները Հայաստանից արտագաղթում են, որին իշխանությունները անլուրջ են մոտենում,- ասաց Մանուկյանը:
Ըստ պատգամավորի՝ իշխանությունները հույսը դնում են այն հանգամանքի վրա, ըստ որի, Վրաստանից տարանցիկը 10 տոկոսով կպակասի: Դրա հաշվին եկամուտներ կունենան, սակայն դա ևս ռեալ չի դիտարկում, քանի որ ոչ թե ասում են՝ պայմանավորվածություն կա իջեցնել այդ տոկոսները, այլ ուրիշ պատճառաբանություններ են մեջբերում, որոնք ընդամենը խոսակցություններ են:
«Մյուսը շատ ավելի ռիսկային է՝ կապված արդյունաբերողների, վերամշակողների ու ջերմատների հետ հիմնավորումները: Այս ընկերությունների ղեկավարները չեն կարողանում վստահ ընդարձակել արդյունաբերությունը և արտադրությունն ապահովել, քանի որ, եթե նշված ծրագիրը չի իրակականում, ռուսական Գազպրոմն է փոխհատուցելու այդ գումարը: Ես վստահ եմ, որ ռուսական Գազպրոմը դա կարող է անել մեկ անգամ: Այսինքն՝ սա «օդնառազվի» ակցիա է, որը շարունակական լինել չի կարող: Այստեղից էլ եզրակացնում եմ, որ նախընտրական խնդրի է: Հուլիսին էլ կարող ա ասեն, որ վրացիները փոշմանել են, ու տաս տոկոսը չեն դարձնում հինգ տոկոս, Հայաստանում սպառողների ծավալը կրկին չի ավելանում, և ստիպված գազի սակագին են վերանայում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ գազի սակագնի վերանայում հնարավոր է՝ սակագնի հաստատումից վեց ամիս ոչ շուտ: Այսինքն՝ եթե այսօր հայտարարվում է, որ գազի գինը կնվազի հունվարի մեկից, ապա չի էլ բացառվում, որ այն նորից թանկանա հուլիսի մեկից:
Արմինե Եփրեմյան