Երեկ' փետրվարի 22-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ համայնքի 1-ին փողոցում գտնվող «Միրաժ» գիշերային ակուբում: Երեք երիտասարդներ մուտք են գործել ակումբ, ապա ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո ագրեսիվ վարք դրսեւորել' վիրավորելով պարուհիներին ու ակումբի մատուցողուհիներին:
Այնուհետեւ վիճաբանություն է սկսվել նրանց ու ակումբի աշխատակիցների միջեւ: Վերջիններս ստիպված են եղել ահազանգել ոստիկանություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն ու նրանց բերման ենթարկել:
Այս կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել 27-ամյա Խ. Կ.-ն, 29-ամյա Ս. Զ.-ն եւ 29-ամյա Ա.Մ-ն, ովքեր ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է քննություն: