Համաձայն եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում. Սպիտակում լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ձեր մասին հնչեցրած տեսակետի վերաբերյալ, պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ինքը ճիշտ է, իսկ խոսքի և գործի տարբերությունն ինքը թող մտածի, ես իմ գործի տերն եմ»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ սա իր ճանապարհը չէ, սա ժողովուրդն է պահանջում։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե տեսնի, որ նա գործ է անում:
«Առայժմ ժողովուրդը եկել է հրապարակ և անօրինականությունների դեմ բողոքում է: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք, կմիանանք»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: