Այդահո Ֆոլսում գտնվող Այդահոյի ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են դյուրակիր միջուկային ռեակտորի ստեղծման մասին, որը պիտանի կլինի Մարսի առաջին բնակիչների կողմից օգտագործման համար: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել Է Annals of Nuclear Energy հանդեսում:

Միջուկային ռեակտորի ջերմային հզորությունը հավասար Է 1,67 մեգավատի, դրա ակտիվ գոտու չափերը կազմում են 80 x 134 սանտիմետր, ծառայության ժամկետը 15 տարի Է: Որպես միջուկային վառելիք կիրառվում Է համահալվածք, որը պարունակում Է 15 տոկոս ուրան-235:

Ռեակտորի արտադրած հզորության հինգերորդ մասը (333 կիլովատ) կարող Է փոխարկվել Էլեկտրականության: