Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ՀՀԿ համագումարից առաջ մի քանի րոպե շփվեց լրագրողների հետ: Նա հրաժարվեց խոսել համագումարից սպասելիքների մասին: «Կպրծնի նոր, ինչ եք ուզում ինձնից, նորմալ ա սաղ, լավ կլինի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Քայլելու ընթացքում Մովսիսյանին մոտեցան «Արմքոմեդիի» տղաները և նրանցից մեկը խնդրեց գրկախառնվել պատգամավորի հետ, ինչին Մովսիսյանն արձագանքեց իրեն հատուկ ոճով. «Գունավոր բաբըչկով ես, ոնց կարա թողեմ փաթաթվես, նկարվես»:
Տեսանյութը՝ tert.am-ի