«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ 1:1 հաշվով ավարտած խաղը:
«Կրկին մրցակցի դարպասապահը լավագույն խաղացողն էր: Մենք չենք հասկանում' էլ ինչ պետք է անել, որպեսզի հաղթենք: Մրցակցից շատ էինք տիրում գնդակին, անկեղծ, չգիտեմ: Ընդհանուր առմամբ՝ ամենասկզբից մենք վերահսկում էինք խաղը»,-Էրերայի խոսքը մեջբերում է BBC-ն: