Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-16-րդ համագումարն էր, որի ժամանակ ՀՀԿ-ին անդամագրվեցին ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, 4 նախարարներ և վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը: Նրանց հետ միասին ՀՀԿ-ին անդամագրվել է 7000 ՀՀ քաղաքացի:

 

Mediamall.am-ը ուսումնասիրեց պաշտոնյա ՀՀԿ-ականների կենսագրականները, որտեղ ոմանք մինչ օրս իրենց համարում են անկուսակցականներ:

 

ՀՀ Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի կենսագրական տվյալներում, նշվում է, որ նա անկուսակցական է, ինչը սուտ է: Արամ Վարդևանյանը ՀՀԿ անդամ է: Գուցե նա ամաչում է, որ ՀՀԿ անդամ է, դա այլ հարց է, որի մասին երիտասադր պաշտոնյան պետք է մտածեր անդամագրվելուց առաջ: Ձեր սխալն ուղղեք և ավելացրեք, որ ՀՀԿ անդամ եք:

 

Նույն պատկերն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ: Նա իր կենսագրական տվյալներ բաժնում, ՀՀ քաղաքացիներին ներկայանում է որպես անկուսակցական: Սուտ, Սուրեն Կարայանը նույնպես ՀՀԿ անդամ է:

 

Դե առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կանի այն, ինչ ցանկանում է, կասի այն ինչ ցանկանում է, կլինի ՀՀԿ անդամ, բայց կրկին կներկայանա որպես անկուսակցական: Կրկին սուտ: Լևոն Ալթունյանը նույնպես ՀՀԿ անդամ է: