Կատալոնյան «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին անդրադարձել է իր նախկին թիմակցին' Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: Ֆուտբոլիստը նշել է, որ «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում պորտուգալացին ֆավորիտ է:

 

«Եթե հաշվի առնենք թիմային տիտղոսները, ապա «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուն ֆավորիտ է: Բայց եթե խոսենք մոլորակի լավագույն ֆուտբոլիստի մասին, ապա ինձ համար դա Մեսսին է»,- Չավիի խոսքը մեջբերում է A Bola-ն: