Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավելի քան 10.000 անդամ այսօր վաղ առավոտից երթով շարժվել է դեպի Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ պահանջելով նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն: Նրանց խոսքով, քանի որ կուսակցության բոլոր անդամները հնարավորություն չեն ունեցել ամբողջ կազմով միաժամանակ մասնակցելու ԲՀԿ-ական խորհրդի նիստին, ուստի իրենք որոշել են այս կերպ փոխանցել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու տասնյակ հազարավոր քաղաքացիների պահանջը: 

 

Մոտ երկու ժամ ընթացող երթին ավելի մեծ թվով քաղաքացիներ էին շարունակում միանալ, նրանք միաբերան կոչ էին անում Գագիկ Ծառուկյանին գալ և լսել իրենց՝ հայտարարելով, որ եթե նա չհանդիպի իրենց հետ, նրանք առանձնատան մոտից չեն հեռանա:

 

«Հայ ժողովուրդն ունի Գագիկ Ծառուկյանի կարիքը հասունացել է կիսատ գործը շարունակելու վճռական պահը»,- ասում էին քաղաքացիները:

 

Ավելի ուշ, երթի մասնակիցներին միացավ Գագիկ Ծառուկյանը: Նրան դիմավորեցին մեծ խանդավառությամբ՝ կոչ անելով այլևս միայնակ չթողնել իրենց և կրկին կանգնել կուսակցության ղեկին:

 

Գագիկ Ծառուկյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերած վստահության համար, ընդգծելով, որ մեծ հարգանքով է վերաբերվում այնտեղ եկած ամեն մի քաղաքացու: Նա նշեց, որ դուրս է եկել քաղաքականությունից արյունահեղություն թույլ չտալու համար, սակայն դրանից հետո էլ շարունակել է գործել ու աշխատել ի նպաստ հայրենիքի:

 

«Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն միասնական, իմ ոչ մի գործ աննպատակ չէ, ես պատրաստ եմ ամեն ինչի հանուն իմ երկրի բարօրության»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.