ՄԱԿ-ի մասնագետները հետաքննում են այն միջադեպը, որն առնչվում է Եմենում առգրավված զենքով լի նավին: Ըստ իշխանությունների՝ զենքը մատակարարվում էր Իրանի կողմից և նախատեսված էր շիա ապստամբների համար, որոնք գործում են երկրում, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով եմենյան SABA գործակալությանը:

Եմենի իշխանությունները հունվարի վերջին Արաբական ծովում ձերբակալել էին Jehan1 նավը, որում հայտնաբերվել է 40 տոննա զենք և զինամթերք, որոնց թվում կային ЗРК հրթիռներ, ականանետներ, պայթուցիկ նյութեր և հետախուզական համակարգեր: Եմենական հատուկ ծառայությունները նշում են, որ զենքը տեղափոխվում էր Իրանից, և նախատեսված էր գրոհայինների համար:

Եմենի իշխանությունները օգնության համար դիմել էին ՄԱԿ-ին, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2007 թվականի հռչակագրով Իրանին արգելվում էր զենք արտահանել: Ըստ գործակալություն տվյալների, նախնական հետաքննությունը հաստատել է, որ զենքը ներկրվում էր Իրանից: