«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Զարյա»-ի դեմ կայանալիք խաղին:

 

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Հայտացուցակում են՝ Դե Խեան, Ռոմերո,Ջոնսթոնը, Ֆոնսու-Մենսահը, Ջոնս,Բայլին, Ռոխոն, Բլինդը, Յանգը, Ֆելաինին, Էրերան, Պոգբան, Լինգարդը, Մատան, Մխիթարյանը, Մարտիալը, Ռեշֆորդը, Ռունին, Իբրահիմովիչը:

 

Հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 22:00-ին: