93 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Փիթեր Վոնը, ով հայտնի է «Գահերի խաղ» հեռուստասերիալում մեյստեր Էյեմոնի դերով:

 

Բացի «Գահերի խաղից», Վոնը հանդես է եկել նաև այլ հեռուստատեսային շոուներում: Սկսելով դերասանական կարիերան 1950-ականներին՝ դերասանը ճանաչում է ձեռք բերել՝ խաղալով հիմնականում երկրորդական դերեր թատրոնում, հեռուստատեսությունում և ֆիլմերում: