«Բնականաբար մենք դատապարտում ենք նման միջադեպերը և պետք է ամեն ինչ անենք որպեսզի դրանք չկրկնվեն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում պատգամավորի ու լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում վիճաբանություն էր տեղի ունեցել պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ու լրագրողի միջև, որի հետևանքով պատգամավորը հարվածել էր լրագրողին:

 

«Դատապարտելի է ոչ միայն նման փորձառու ու պատկառելի անցյալ ունեցող պատգամավորի արարքը, այլև լրագրողի պահվածքը: Լրագրողները ևս պետք է զգոն լինեն, որպեսզի թույլ չտան նման միջադեպերի կրկնությունը` պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, ասաց պատգամավորը:

 

«Բացի լրագրող և քաղաքական գործիչ լինելու տարբերությունից, այնտեղ կար նաև հայր և որդու տարիքային տարբերություն: Ցավալի է, որ մեր իրականության մեջ նման միջադեպեր են տեղի ունենում և ինձ թվում է, որ լրագրողները ևս պետք է զգոն լինեն, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն»,- եզրափակեց նա: