Տեղի են ունեցել Հռոմի շախմատի բաց առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Սերգեյ Ժիգալկոյի նկատմամբ: Այժմ Գաբուզյանն ու Վիտալի Կոզիակը վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

 

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան մրցաշարի 7-րդ և 8-րդ տուրերի պարտիաները: 7-րդ տուրում Գաբուզյանն ու Կոզիակը կմրցեն միմյանց դեմ: