Pantone ինստիտուտը որոշել է գալիք 2017 թվականի գլխավոր գույնը: Այն դարձել է դեղնականաչ երանգը՝ Greenery անվանմամբ, որը, ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ խորհրդանշում է նոր ձեռնարկումները: Տեսանյութը, որը նվիրված է այդ գույնին, հրապարակված է YouTube-ում:
Ընկերության փոխնախագահ Լորի Պրեսմանի խոսքով՝ այդ երանգն արտացոլում է բնության հետ մարդու միաձուլումը եւ հիշեցնում գարնանային տերեւների մասին:
Pantone ամերիկյան ընկերությունը 20-րդ դարի կեսերին մշակել է գույների ընտրության ստանդարտացված համակարգ, որում օգտագործվում է թվային ինդիկացիան: Գույների նմուշները կանոնավոր կերպով թողարկվում են հատուկ կատալոգներում: