Կառավարությունը հատկացրեց 57,9 մլն դրամ 2017թ. կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար համապատասխան համակարգչային տեխնիկայի ձեռք բերման նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գումարը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նշված միջոցներով արագացված կարգով ձեռք կբերվի 50 համակարգիչ: