Երեկ ադրբեջանական haqqin.az կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը Skype-ի միջոցով փորձում էր տարբեր տեսակի տեղեկություններ կորզել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Լուսինե Ներսիսյանից: Ավելի ուշ՝ ադրբեջանական կայքը հրապարակեց, որ Լուսինե Ներսիսյանը ձերբակալվել է:
ԼՈՒՐԵՐ.com-ին Արցախի ոստիկանության Ստեփանակերտի տարածքային վարչությունից տեղեկացրին, որ նման բան չկա, աղջկան չեն ձերբակալել: «Ոստիկանությունում նման ձերբակալված անձ չկա»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դեռ պետք է պարզել կատարվածի հանգամանքները, մանրամասները, թե ինչպես է աղջիկը դավաճան Վահան Մարտիրոսյանին հարցազրույց տվել և այլն, ապա նոր հայտարարություններ անել: