Յուրաքանչյուրիս պարտքն է մշտապես վառ պահել բոլոր այն հայորդիների հիշատակը, որոնք իրենց կյանքը հերոսաբար նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը:

 

Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ Գյումրիում հանդիպելով ապրիլի պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ընտանիքիների հետ, հայտարարել է, որ մշտապես կանգնած է նրանց կողքին՝ պատրաստ աջակից լինելու ցանկացած հարցում:

 

Գագիկ Ծառուկյանն ապրիլի պատերազմում զոհված գյումրեցի 7 հերոսների ընտանիքներից յուրաքանչյուրին մեկ միլիոն դրամ է նվիրաբերել:

 

Տեղեկանալով, որ Թալիշում արիաբար զոհված 19-ամյա Գևորգ Վարդանյանի ընտանիքը բնակարան չունի, նա խոստացել է խնդրին հնարավորինս արագ լուծում տալ:

 

Այցի հաջորդ օրն արդեն խոստումն իրականություն էր: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը Գևորգի ծնողներին հանձնել է նրանց նոր բնակարանի բանալիները: