Գերմանացի եւ ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաեւ հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված է Nature Astronomy հանդեսում:

 

Գիտնականները Dawn առաքելության ընթացքում, կատարելով ավելի քան 600 խառնարանների մակերեւույթի սպեկտրազննական վերլուծություն, դրանցից 10-ում հայտնաբերել են ջրային սառույց, որը երբեք չի լուսավորվել արեգակնային լույսով:

 

Թզուկ մոլորակում նման վայրերի ոչ մեծ թիվը, հեղինակների կարծիքով՝ ցույց է տալիս խառնարաններում ջրային սառույցի հարվածական առաջացումը:

 

Ցերերայի վրա ջուրը հայտնաբերվել է 2014 թվականին Երկրից դիտարկումների ընթացքում: Այնուհետեւ այդ տվյալներն իրենց հաստատումն են գտել Dawn առաքելության շրջանակներում: