Մրցաշրջանի առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ»-ի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Թիմի կազմը համալրել են պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը և Էդգար Մկրտչյանը:

 

Բոլոր ֆուտբոլիստները «Արարատ» են տեղափոխվել Աբովյանի «Կոտայք»-ից: Պողոսյանը մինչ այդ հանդես է եկել «Միկա»-ում, Եղիազարյանը' «Ուլիս»-ում, Նազարյանը' «Փյունիկ»-ում, Մինասյանը' «Փյունիկ»-ում, «Ալաշկերտ»-ում և «Միկա»-ում, Քոչարյանը' «Բանանց»-ում և «Ուլիս»-ում, իսկ Մկրտչյանը' «Միկա»-ում:

 

«Արարատից» հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանը և Արամ Լոռեցյանը:

 

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատ»-ում էլի նորեկներ կհայտնվեն: