ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

 

Իրանի նախագահի այցի ժամանակ կստորագրվեն մի շարք պայմանագրեր, որոնք ուղղված են հայ-իրանական հարաբերությունների խորացմանը: 

 

Այցի շրջանակներում երկու երկրների նախագահները հանդես կգան մամլո ասուլիսով և կամփոփեն հանդիպման արդյունքները:

 

Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին: