Ֆրանսիական colette կոնցեպտուալ հանրախանութը MAD Paris նորաձևության սրահի հետ համատեղ թողարկել է Rolex Milgauss ժամացույցի հետաքրքիր տարբերակը։
Այս ժամացույցով հնարավոր չէ հստակ ժամ իմանալ, քանի որ բոլոր թվերը խառն են դասավորված թվատախտակի ներքևի հատվածում։ Բացի այդ, թվատախտակը զարդարված է «Who cares I’m already late» գրությամբ («Ինչ տարբերություն, ես արդեն ուշացել եմ»)։
Թողարկվել է ժամացույցի 5 օրինակ, որոնք ամբողջությամբ վաճառվել են colette հանրախանութի պաշտոնական կայքի միջոցով։ Ժամացույցի արժեքը կազմել է 17․5 հազար եվրո։