Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում է չորս հիմնական վարկած:

«Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:

«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել»,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չէր փոխադրում:

ԱԴԾ-ում նաեւ ընդգծել են, որ հաջողվել է կապ հաստատել ինքնաթիռի անկման ականատեսների հետ, որոնց հետ այժմ աշխատում են հետաքննչական խմբի անդամները:

Լուսանկարը' ТАСС