Արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ հայկական կողմը երեք զոհ ունի: «Իսկ վիրավորների մասով լրացուցիչ կտեղեկացնենք»: