ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց 2017 թվականի կանխատեսումները կենդանակերպի բոլոր նշանների համար:

Գուրգեն Հովհաննիսյանը նշեց՝ «ըստ արևելյան հորոսկոպի` 2017 թվականը Կարմիր հրեղեն աքաղաղի տարի է, որն իր մեկնարկը կսկսի՝ հունվարի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը»:

Խոյ-Թեև տարին հաջողակ է խոյերի համար, սակայն լիարժեք հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մեծ էներգիա, ինչպես նաև կամք՝ նոր ուղիներ հարթելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար: Խոյերի համար տարին կլինի հարուստ նոր նախաձեռնություններով և անակնկալներով: Պլանների հաջող իրականացման համար հարկավոր է ապավինել ներքին բնազդին և ինտուիցիային:

Ցուլ-2017 թվականը ցուլերի համար կլինի հաղթանակի տարի: Ռիսկն ու գործողությունների արագությունը կտան սպասված արդյունքը և կլիցքավորեն կենսունակությամբ և լավատեսությամբ: Ցուլերի հաջողության և բարգավաճման գրավականը կլինեն փոփոխությունները: Դրա համար անհրաժեշտ է խանդավառությամբ իրականացնել վաղեմի մտադրությունները: Այս տարի կլուծվեն ցուլերի առողջական և ընտանեկան խնդիրները: Նոր նախաձեռնություններն ու կարգավիճակի փոփոխությունը շատ կարևոր են ամբողջ տարվա ընթացքում:

Երկվորյակ-2017թ. երջանիկ տարի կլինի երկվորյակների համար: Տարվա ընթացքում կշարունակվեն նախորդ տարի սկսված հաջողությունները, կընձեռվեն կարիերայի զարգացման հնարավորություններ, անհրաժեշտ է աչալուրջ լինել և ժամանակին որսալ հաջողությունը: Տարվա ընթացքում երկվորյակները ստիպված կլինեն հաղթահարել մի շարք խոչընդոտներ, որոնք կամրապնդեն և կդարձնեն անպարտելի: Բարենպաստ կլինեն ճանապարհորդությունները, ինչպես նաև՝ հոգևոր աճի փնտրտուքը:

Խեցգետին - Տարին հաջողակ է խեցգետինների համար: Խեցգետինները կմտնեն իրենց անձական կյանքի իմաստավորման նոր փուլ: Խեցգետինները գտնվելու են տիեզերական բարձր հովանու ներքո: Ջերմություն և հարմարավետություն պետք է ստեղծեն թե՛ իրենց, թե՛ ընկերների, թե՛ հարազատների համար:

Առյուծ - Առյուծների հաջողությունը կշարունակվի նաև 2017թվականին: Տարին հաջողակ կլինի անձնական կյանքի, նոր միության և գործնական փոփոխությունների համար: Տարին հաջողակ կլինի գործելու, ստեղծագործելու ազատության առումով:

Կույս - Այս նշանի տակ ծնվածները կհաղթահարեն բազմաթիվ դժվարություններ, և կստեղծեն երկար ժամանակ սպասված երջանկությունը: Սխալ հասկացված լինելու վտանգից խուսափելու համար պետք է շատ զգոն լինել բառերի և գործողությունների նկատմամբ:

Կշեռք - 2017թ-ին կշեռքները կդրսևորեն իրենց ազատ և անկախ: Տարվա ընթացքում սպասվում են նոր փոփոխություններ, ուղիներ և հնարավորություններ: Միայն ամուր կամքի և ստեղծագործական ազատության շնորհիվ նրանք կարող են ստեղծել այն ամենը, ինչ ցանկանում են: Տարին կլինի բեղմնավոր: Փոփոխություններ են սպասվում նաև անձնական կյանքում: Կարող են ուշադրություն դարձնել կիսատ թողած գործերին, լուծել անձնական կյանքի խնդիրները և զգալ իրական սիրո ուժը:

Կարիճ - Կարիճներն արդեն հաղթահարել են բավականին դժվարություններ, որոնք դարձրել են նրանց ավելի ուժեղ: Այն կարիճներն, ովքեր հաջողությամբ հաղթահարել են դժվարությունները, այս տարի ձեռք կբերեն ներդաշնակություն և խաղաղություն: Հարկավոր է սկսել գործել նոր ինտենսիվությամբ եւ ավելի մասշտաբային: Հնարավոր է առաջանան առողջական խնդիրներ: 2017թ. կավարտվեն նախորդ տարիների դժվարությունները, և կսկսվի երջանկությունը:

Աղեղնավոր - Կենդանակերպի այս նշանի համար ևս երջանիկ և հաջողակ տարի կլինի: 2017թ. աղեղնավորները կհավաքեն անցած տարիների ընթացքում ցանածի պտուղները: Տարին հրաշալի է հին գործերը ավարտին հասցնելու համար: Տարվա առաջին կեսը մի փոքր բարդ կլինի, քանի որ կվերանան աղեղնավորների ունեցած պատրանքները, կկարողանան բացահայտել մի շարք կեղծիքներ, բայց դա կլինի նրանց օգտին: Տարվա երկրորդ կեսը հաջող կլինի ստեղծագործական գործունեության համար:

Այծեղջյուր - Հրաշալի տարի է այծեղջյուրների համար: Առողջական ու ստեղծագործական բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսին: Հաջողությունը և վերելքը պայմանավորված են ձեզ սահմանափակող մտքերից ձերբազատվելու կարողությամբ: Անհրաժեշտ է տարվա ընթացքում պահպանել լավատեսությունը և լինել ստեղծագործական պրոցեսում: Տարին թագավորական է այծեղջյուրների համար, հետևաբար պետք է ձեզ պահեք՝ ինչպես թագավոր (թագուհի):

Ջրհոս - Ջրհոսների համար տարին լի կլինի փորձություններով, որոնք դրական ազդեցություն կունենան և հաջողությամբ կհաղթահարվեն: Տարվա ընթացքում հնարավոր է լինեն անսպասելի և տհաճ շրջադարձեր, որոնք, սակայն, կհետաքրքրացնեն կյանքը և կանցնի միօրինակության զգացողությունը: Չի բացառվում, որ սկսվի հետաքրքիր արկածների շրջան: Նրանք ինքները կզգաք, թե ինչպես է փոխվել իրենց անհատականությունն ու վարքագիծն այնպես, որ ուրիշները չեն իմանա՝ ինչ սպասել նրանցից:

Ձուկ - 2017թ-ին ձկներն իրենց մեջ կբացահայտեն ինտուիտիվ ունակություններ: Տարվա ընթացքում լավ հնարավորություններ կընձեռվեն սկսած գործերի հաջող շարունակության և նոր նախաձեռնությունների համար, որոնք ձկները կզգան իրենց ինտուիցիայով: Շատ կարևոր է հետևել սրտի ձայնին: Հունիսի 14-ից նոյեմբերի 23–ն ընկած ժամանակահատվածում մի փոքր լարված ժամանակաշրջան կլինի ձկների համար: Շփոթվածության և հուզմունքի զգացողություն կհամակի, որը կհաղթահարեք, եթե կարողանաք օգտվել ինտուիցիայից:

Իսկ ինտուիցիայից օգտվելու ունակությունը պայմանավորված է զգայական ինքնաճանաչմամբ, սեփական անձի վրա մշտական աշխատանքով, ստեղծագործական գործունեությամբ և աշխարհի փիլիսոփայական ընկալմամբ: Տարվա ընթացքում դուք գտնվելու եք բարձր ուժերի պաշտպանության ներքո, այնպես որ վստահորեն կարող եք ստեղծել սեփական երջանկությունը:

Սոնա Հարությունյան