Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

 

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը' որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կարենի Կուտոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: