Ֆրանսիացի 3 պատգամավորներ Սիրիա են մեկնել: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով AFP-ն:

 

Թիերի Մարիանը, Նիկոլա Դյուիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրված Հալեպ:

 

Թիերի Մարիանիի խոսքով՝ պատգամավորները Սիրիա են մեկնել սեփական նախաձեռնությամբ, ի նշան հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության: Հալեպում նրանք այցելել են նաեւ Հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ: