Գյումրու բժշկական կենտրոնում 2017 թվականի առաջին տասնօրյակում ստացիոնար բժշկական օգնություն ստացել է 115 հիվանդ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 36, վիրաբուժական՝ 31, վերակենդանացման՝ 12, թերապևտիկ՝ 24, վնասքաբանության՝ 10 քաղաքացի:

 

«214 քաղաքացի ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն: ՃՏՊ-ի և վայր ընկնելու հետևանքով տուժած հիվանդները 36-ն են եղել: Սննդային թունավորման դեպք չի արձանագրվել»,- մանրամասնեց մամուլի խոսնակը:

 

Կիրակոսյանի խոսքով՝ Գյումրու բժշկական կենտրոնը տոնական օրերի ընթացքում աշխատել է նորմալ աշխատանքային ռեժիմով՝ բոլոր բաժանմունքներում հերթապահության գրաֆիկով: