ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ այդ պաշտոնում իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին չպետք է թերագնահատել: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:


«Բոլորը պետք է ընդունեն, որ չպետք է թերագնահատել այդ մարդուն, որովհետեւ նա դառնալու Միացյալ Նահանգների 45-րդ նախագանհը»,- ասել է Սպիտակ տան ներկայիս տերը:

 

«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ տեղեկատվություն են ստանում Twitter ցանցում հաղորդումների, կարգախոսների եւ (նորությունների) վերնագրերի շնորհիվ, որոնք նրանք տեսնում են իրենց հեռախոսների էկրաններին»,- մեկնաբանել է ԱՄՆ-ի ղեկավարը Թրամփի կողմից միկրոբլոգների հանրաճանաչ ծառայության օգտագործումը: «Դրանում որոշ ուժ կա, բայց գոյություն ունի նաեւ վտանգ»,- ասել է նախագահը:

 

Օբամայի կարծիքով՝ խնդիրների լուծման համար հարկ է ըմբռնել դրանց էությունը, այլ ոչ թե պարզապես կարդալ վերնագրերը: Նա հանրապետական կոնգրեսականներին եւ ամբողջ երկրում Թրամփի կողմնակիցներին կոչ է արել թույլ չտալ Միարցյալ Նահանգների «նորմաների եւ ավանդույթների ոչնչացում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: