Ռուսաստաանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ապագան հասկանալի կդառնա միայն Միացյալ Նահանգների նոր վարչակազմի աշխատանքի սկսվելուց հետո: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք ռեալիստներ ենք եւ, անշուշտ, հետեւում ենք այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստվում իր իրավունքներն ստանձնելուն: Եվ ես չեմ ընկնի ո՛չ այս, ո՛չ էլ այլ ծայրահեղության մեջ: Այժմ զանգվածային լրատվամիջոցներում, քաղաքագիտական հասարակությունում կան շատ շատ կանխատեսումներ, շահարկումներ, շատերը շնչահեղձ են լինում հիացմունքից, մյուսներն ասում են, թե ոչինչ չի փոխվի»,- ասել է նախարարը:
«Այժմ այդ մասին խոսելը միանգամայն անիմաստ է: Միայն երբ բոլորը նոր վարչակազմում կնստեն իրենց տեղերում, միայն այդ ժամանակ կսկսվի պաշտոնական աշխատանքը, այդ ժամանակ էլ հասկանալի կլինի, թե ինչպես կկառուցվեն հարաբերոություններն ԱՄՆ-ի եւ շրջակա աշխարհի միջեւ»,- նշել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: