Երեկ ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 1982 թվականին ծնված՝ «ՏԱՎՈՒՇ նախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Մելքումյանը ցած է նետվել շենքի 12-րդ հարկից:

 

Ոստիկանություն ահազանգել է Դ. Մելքումյանի եղբայրը, տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Օպերատիվ խումբը պարզել է՝ հունվարի 18-ին 00.40-ին 1982 թվականին ծնված Դ.Մ-ն ինքնասպանություն է գործել՝ Ազատության պողոտայի 11/1 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ցած նետվելու միջոցով:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: