Այսօր՝ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկը վաղ առավոտյան ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից ու մահացել: Պարզվել է, որ նա 59 տարեկան է, անունը՝ Սիլվարդը: Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում: