Ադրբեջանում «Սև հունվարն» է, սա ենթադրում է, որ այս օրերին ակտիվանում են ադրբեջանական հաքերները: Ադրբեջանցիները, նախապես գտնելով հայկական կայքերի և սոցցանցերի թույլ տեղերը, այս օրերին հարձակում են իրականացնում:

ԼՈւՐԵՐ.com-ը ոլորտի մասնագետ Վարդան Պապիկյանի հետ զրուցեց այն մասին, թե ինչ ասել է «Սև հունվար» և ինչ պետք է անել այս օրերին՝ հաքերների հարձակումներից խուսափելու համար:

«Ուշադիր պետք է լինել, քանի որ ադրբեջանական հաքերներն ակտիվանում են հատկապես հունվարի 19-20-ին: «Սև հունվարը» կապված է Բաքվի ջարդերի հետ: Ադրբեջանցիները, նախապես գտնելով հայկական կայքերի և սոցցանցերի թույլ տեղերը, այս օրերին հարձակում են իրականացնում: Պետք է անհայտ ծագման հղումներ չսեղմել, պրոպոգանդայի չհետևել, ադրբեջանական և թուրքական հայտնի ու անհայտ ռեսուրսներից մեջբերումներ չանել»,- ասաց Վարդան Պապիկյանը՝ հավելելով, որ այս գործողություններն, ամենայն հավանականությամբ, խրախուսվում են ադրբեջանական իշխանության կողմից:

Այս թեմային անդրադարձել է նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով Facebook-ի իր էջում գրել. «Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել․ ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից մեկն է։  «Սև հունվարն» են նշում, հունվարի 20-ը։ Այս տարի միայն կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում։ Հարձակման են ենթարկվում նաև սոցցանցերի օգտատերերը։ Այնպես որ՝ ամեն մի հղումի մի կտացրեք, եթե ձեր գաղտնաբառը ուրիշ ինչ֊որ մի տեղ կրկնվում է, փոխեք անպայման»: 

Նշենք՝ Սև հունվարը (ադրբ.՝ Qara Yanvar), կամ Արյունոտ հունվարը (ադրբ.՝ Qanlı Yanvar), խորհրդային կարմիր բանակի կողմից ադրբեջանական քաղաքական ընդդիմությունների ճնշումն է, որի արդյունքում զոհվել է 131-170 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը, որոնց մեծամասնությունն ադրբեջանցիներ էին: 1990 թվականի հունվարի 20-ին խորհրդային Կարմիր բանակը գրոհեց Ադրբեջանի ժողովրդական ճակատը։ Երկրում ստեղծվեց ծայրահեղ ծանր իրավիճակ։ Գործողությունները տեղի ունեցան ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք Բաքվում:
 
Սոնա Հարությունյան